• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանի այցը Պեկինի օտար լեզուների համալսարան

26 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 26-ին Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ, այցելեց Պեկինի օտար լեզուների համալսարան (BFSU): 

Այցի շրջանակում դեսպանը հանդիպեց Ասիական ուսումնասիրությունների դպրոցի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանողների և դասախոսական կազմի հետ։

Հանդես գալով դասախոսությամբ՝ դեսպան Վահե Գևորգյանը ներկայացրեց Հայաստանի պատմական և քաղաքակրթական հարուստ ժառանգությունը՝ ընդգծելով դրանց նշանակությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային մշակույթի համար։ 

Դեսպան Գևորգյանը բարձր գնահատեց ֆակուլտետի ուսանողների ջանքերը և նվիրվածությունը հայոց լեզվի ու մշակույթի ուսումնասիրման գործում։ Ընդգծեց, որ նման հետաքրքրությունը նպաստում է երկու ժողովուրդների միջև փոխըմբռնմանը և բարեկամությանը։

Հանդիպման ընթացքում դեսպանը պատասխանեց ուսանողների՝ Հայաստանի պատմությանը, մշակույթին, կրթական համակարգին և ժամանակակից հասարակական կյանքին վերաբերող հարցերին։ Դեսպան Գևորգյանը խրախուսեց ուսանողներին շարունակել իրենց ուսումնառությունը և հավաստիացրեց, որ Հայաստանի դեսպանությունը միշտ պատրաստ է աջակցել նրանց և նպաստել հայ-չինական կրթական ու մշակութային կապերի հետագա խորացմանը։

Չին ուսանողները ներկայացրեցին հայերենի ուսումնասիրման գործում իրենց ձեռքբերումները՝ կատարելով հայկական ստեղծագործություններ։

Այցի շրջանակում դեսպանը առանձնազրույց ունեցավ նաև hամալսարանի՝ Ասիական ուսումնասիրությունների դպրոցի քարտուղար Սյու Յեի (Xu Ye) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական համագործակցության և հայագիտության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև դեսպանության ու համալսարանի միջև համագործակցության հետագա խորացման ուղիները։

Դեսպան Գևորգյանը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Պեկինի օտար լեզուների համալսարանի և Հայաստանի գիտակրթական հաստատությունների միջև գործող կապերի ամրապնդմանը, ինչպես նաև նոր համագործակցությունների հաստատմանը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: