• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Պեկինում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը

22 դեկտեմբերի, 2025

 

Դեկտեմբերի 22-ին Չինաստանի ազգային օպերայի թատրոնում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային թավջութակի մրցույթի բացման արարողությանը, որին մասնակցում էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը։

Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Գևորգյանը նշեց, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դասական երաժշտության ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է, իսկ Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը, ձևավորված հայկական ավանդական երաժշտության հիմքի վրա, վեր է ածվել համաշխարհային մշակութային արժեքի՝ հաղթահարելով մշակութային ու աշխարհագրական սահմանները։

Դեսպանը նշեց, որ ի պատիվ հայ մեծանուն կոմպոզիտորի 2003թ․ հիմնադրված մրցույթը 2023թ․՝ նրա ծննդյան 120-ամյակի առթիվ, առաջին անգամ անցկացվեց Հայաստանից դուրս՝ Պեկինում՝ դառնալով կարևոր քայլ հայ-չինական մշակութային համագործակցության և դասական երաժշտության միջազգային փոխանակման գործում։

Դեսպանն անդրադարձավ պրոֆեսիոնալ երաժիշտների և երիտասարդ կատարողների համար անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային թավջութակի 22-րդ մրցույթին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է Խաչատրյանի մրցութային համակարգի կարևորագույն անկյունաքարը և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին։

Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային թավջութակի մրցույթը կշարունակվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 27-ը, իսկ փակման պաշտոնական արարողության ընթացքում հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: