• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Պեկինում ազդարարվել է Արամ Խաչատրյանի անվան պատանեկան 2-րդ միջազգային մրցույթի մեկնարկը

26 հունվարի, 2026

Հունվարի 26-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերայի թատրոնի շենքում, կայացել է «Արամ Խաչատրյանի անվան պատանեկան 2-րդ միջազգային մրցույթ»-ի հարցերով մամուլի ասուլիսը, որին մասնակցել են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Չինաստանի ազգային օպերայի թատրոնի տնօրեն և մրցույթի պատվավոր գեղարվեստական ղեկավար Լյու Յունճըն, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Միսակ Բալայանը և «Ջինգշե մշակութային և կրթական միջազգային խմբի» գլխավոր տնօրենի տեղակալը։

Մամուլիս ասուլիսի ընթացքում պաշտոնապես ազդարարվել թ «Արամ Խաչատրյանի անվան պատանեկան 2-րդ միջազգային մրցույթ»-ի անցկացման մասին, որը կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերին Պեկինում։ Մրցույթը հանդիսանում է «Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի /WFIMC/» անդամ։

2023թ․ ի վեր Չինաստանում անցկացվող «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ»-ը կազմակերպվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ծինսը մշակութային և կրթական միջազգային խմբի», Չինաստանի ազգային օպերայի թատրոնի և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։

2026թ․ մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ կընդլայնվի վերջինիս աշխարհագրությունն ու կավելանան մասնակցության ձևաչափերը՝ ներառելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում անցկացվող առդեմ նախընտրական փուլեր, ինչպես նաև հանրային մասնակցության նոր մեխանիզմներ՝ ի դեմս առցանց քվեարկության և հանդիսատեսի մրցանակի։ Տարբեր տարածաշրջաններում նախընտրական մրցույթները տեղի կունենան 2026թ․ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, և ընտրված թեկնածուները կմասնակցեն նոյեմբերին Պեկինում կայանալիք եզրափակիչ փուլին։ Առաջին անգամ միջազգային առաջատար երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրիի կողմից մասնագիտական ​​​​գնահատականից բացի համաշխարհային լսարանը ևս հնարավորություն կունենա ուղիղ հեռարձակմամբ դիտել «Արամ Խաչատրյանի անվան պատանեկան 2-րդ միջազգային մրցույթ»-ը և առցանց քվեարկել:

Մրցութային փուլերին մասնակցելու են Պեկինի ազգային օպերային թատրոնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերը՝ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանի երաժիշտները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: