• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակին նվիրված միջոցառում Պեկինում

30 հունվարի, 2026

Հունվարի 30-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Պեկինում հավատարմագրված մի շարք երկրների ռազմական կցորդներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Չինաստանում բնակվող և կրթություն ստացող ՀՀ քաղաքացիներ:

Չինական կողմից որպես պատվավոր հյուր միջոցառմանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Ազգային Պաշտպանական համալսարանի, պաշտպանական հետազոտությունների միջազգային ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Լիու Ճոնգբինը։

Հանդես գալով բացման խոսքով՝ ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ Գեորգի Նալբանդյանը ներկայացրել է օրվա խորհուրդը՝ ընդգծելով ՀՀ զինված ուժերի դերակատարումը ՀՀ պետականության կայացման և ամրապնդման գործում։ Առանձնահատուկ կերպով ընդգծվել է այս տարի հունվարի 27-ի՝ որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրվա ոգեկոչումը։

ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ  Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ուղղությամբ, այդ թվում՝ հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և միջազգային առաջատար դերակատարների հետ կապերի դիվերսիֆիկացման միջոցով։

Այս համատեքստում դեսպանը մատնանշել է անցյալ տարի Չինաստանի հետ հարաբերությունների՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացումը՝ ընդգծելով Չինաստանի հետ բոլոր ոլորտներում փոխգործակցության խորացման կարևորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: