• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Չինական նոր տարվա առթիվ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի հարցազրույցը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV-13)

18 փետրվարի, 2026
Չինական նոր տարվա առթիվ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի հարցազրույցը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV-13)
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարցազրուցավար․ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունն ունի երկար տարիների պատմություն, որը ժամանակի ընթացքում ավելի է սերտացել։ Անցյալ տարվա օգոստոսին երկու կողմերը հաստատել են ռազմավարական գործընկերություն, որը դարձել է անկյունաքարային իրադարձություն երկկողմ հարաբերություններում։ Չինաստանում ՀՀ դեսպան Գևորգյանի ընկալմամբ Չինական գարնան տոնը ընտանեկան հավաքների ջերմ պահ է և խորհրդանշում է ամենայնի վերածնունդն ու նոր սկիզբը։ Ավելի քան 20 տարի անց Գևորգյանը վերադարձել է Չինաստան՝ արդեն որպես ՀՀ դեսպան։ Նա նշել է, որ Չինաստանում տեղի ունեցող փոփոխությունները տպավորիչ են։ Չինաստանը հաջողությամբ բացահայտել է զարգացման նոր մոդել, և այդ փորձը հանդիսանում է արժեքավոր օրինակ այլ երկրների համար։

Դեսպան Վահե Գևորգյան․ Չինաստանում Նոր տարին փոխկապակցված է վերածննդի հետ։ Այսպես, ժամանակն անցնում է, բայց անցած ժամանակի համար տխրելու փոխարեն մենք անում ենք ճիշտ հակառակը։ Այն նորոգելու, նոր ծրագրեր կազմելու, կյանքը նորից սկսելու հնարավորություն է։ Այդ պարագայում Չինական նոր տարին՝ որպես նոր տարի Հայաստանում ևս կապված է վերածննդի և վերակազմավորման հետ։ Ձին բարձր համարում ունի հայկական բանահյուսության և ասացվածքների մեջ։ Մեր ազգային էպոսը՝ «Սասնա ծռեր»-ը, ներկայացնում է շատ կարևոր կերպար, որն է անմահ ձին։ Ձին մշտապես գտնվում է հերոսի հետ և նրա կողքին։

***

2025թ․ ընթացքում մենք կարողացել ենք առաջ մղել մեր համագործակցությունը երեք մակարդակներով։ Նախորդ տարի մեր հարաբերությունները նշանավորվել են բազմաթիվ ձեռքբերումներով։ Առաջին հերթին, գլխավոր հաջողությունը ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում երկու երկրների ղեկավարների կողմից մեր համագործակցության՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացումն էր։ Այն ունի շատ կարևոր անկյունաքարային նշանակություն մեր հարաբերությունների համար։ Բարձրաստիճան երկխոսությունը կուղեկցի մեր հարաբերությունները և համագործակցությունը 2026թ․։

***

Առաջիկա տարում մեր համագործակցության օրակարգում կարևոր տեղ կզբաղեցնեն փոխկապակցվածության, երկկողմ առևտրի և ներդրումների ոլորտները։ Միաժամանակ, Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), և տեղյակ ենք, որ այս թեման կարևոր տեղ է զբաղեցնում ՉԺՀ կառավարության օրակարգում։ Այս առումով, ակնկալում ենք Չինաստանի զգալի ներդրումը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի հաջողության հարցում։

Նախկինում մենք կարծել ենք, որ գոյություն ունի զարգացման միայն մեկ մոդել, գլոբալիզացիայի միան մեկ մոդել, բայց Չինաստանը հաջողել է՝ ցույց տալով, որ այս աշխարհում բազմազանությունը դեռևս շարունակում է գոյություն ունենալ, և հինավուրց քաղաքակրթությունը կարող է ստեղծել զարգացման նոր, ժամանակակից մոդել, որը կարելի է կիսել նաև այլ ժողովուրդների հետ։ Այդ առումով չինական փորձը շատ արժեքավոր է։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: