• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը մասնակցել է «Թանգարանների ղեկավարների համաշխարհային չորրորդ համաժողով»-ին

11 հունիսի, 2026
ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը մասնակցել է «Թանգարանների ղեկավարների համաշխարհային չորրորդ համաժողով»-ին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2026թ․ հունիսի 10-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը մասնակցել է Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրվա կապակցությամբ Չինաստանի ազգային թանգարանում կայացած «Թանգարանների ղեկավարների համաշխարհային չորրորդ համաժողով»-ին, որն անցկացվել է «Քաղաքակրթությունների միջև երկխոսություն հանուն ընդհանուր ապագայի» խորագրի ներքո։

Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Ռաո Սուանը՝ իր ելույթում կարևորելով թանգարանային ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ տարբեր երկրների և քաղաքակրթությունների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

Համաժողովի շրջանակներում անցկացված «Համագործակցային զարգացում․ բացահայտելով թանգարանների միջև համագործակցության համաշխարհային ցանցը և նոր մեխանիզմները» խորագրով պանելային քննարկմանն է մասնակցել նաև Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով ղեկավարի տեղակալ Նժդեհ Երանյանը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Գոտի և ճանապարհ թվային թանգարան» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը, որի էությունը բաց, բազմատեսակ և ինտերակտիվ հարթակի ստեղծումն է՝ քաղաքակրթությունների միջև փոխադարձ ուսուցման նպատակով։

Միջոցառմանը ներկա են գտնվել շուրջ 20 երկրների մոտ 50 ազգային և միջազգային մշակութային հաստատությունների և թանգարանների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: