• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառում Պեկինում

21 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 21-ին Պեկինում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը, ՉԺՀ տարբեր գերատեսչություններ ներկայացնող պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի և Չինաստանի հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, Չինաստանում բնակվող և կրթություն ստացող հայեր:

Չինական կողմից որպես պատվո հյուր միջոցառմանը մասնակցում էր Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերի վարչության գլխավոր տնօրեն Չեն Յիկունը։

ՀՀ անկախության տոնին նվիրված ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը։ Անդրադառնալով օրվա խորհրդին՝ դեսպանը կարևորեց 35 տարի առաջ ՀՀ անկախության վերականգնումը և միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու պատմական նշանակությունը:

Առանձնահատուկ անդրադառնալով հայ-չինական կապերին` դեսպանն ընդգծեց Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ռազմավարական գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և երկկողմ կապերի խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Վահե Գևորգյանը կարևորեց Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների համատեղ իրականացումը։

Դեսպանը նաև անդրադարձ կատարեց հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որը վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի կողմից հյուրընկալվող ամենախոշոր միջազգային միջոցառումն է։

Ընդգծելով Չինաստանի դերը Կունմինգ-Մոնրեալի «Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» ընդունման գործում` դեսպանը կարևորեց դրա իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման նշանակությունը Երևանում կայանալիք համաժողովի ընթացքում։

Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերի վարչության գլխավոր տնօրեն Չեն Յիկունն իր ելույթում նշեց, որ հնագույն ժամանակներից ի վեր Հայաստանը ծառայել է որպես քաղաքակրթությունների խաչմերուկ Եվրասիական մայրցամաքում, որտեղ աշխատասեր և իմաստուն հայ ժողովուրդը կերտել է յուրօրինակ մշակույթ։ Չեն Չիկունը նաև նշեց, որ երկու պետությունների ղեկավարների մակարդակով 2025 թ․ ընդունված ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հայտարարության շրջանակներում երկկողմ հարաբերությունները բարձրացվել և ամրապնդվել են՝ փոխշահավետ համագործակցությունը հասցնելով զարգացման որակական նոր փուլի։

ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը կազմակերպվել է նաև COP17-ի վերաբերյալ ցուցահանդես և տեսահոլովակի ցուցադրություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: