• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ պատվիրակության մասնակցությունը Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի խորհրդի 4-րդ հանդիպմանը

19 հոկտեմբերի, 2026

2026թ․ հոկտեմբերի 18-ին ՉԺՀ Հանչժոու քաղաքում տեղի է ունեցել Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի (ԱՄԺԴ) խորհրդի 4-րդ հանդիպումը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄԺԴ-ի խորհրդի նախագահ, ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար, Մշակութային ժառանգության ազգային վարչության ղեկավար Ռաո Ցյուանը։

Ներկայացնելով համատեղ հնագիտական, ուսումնական և մասնագիտացված կենտրոնների ստեղծման, մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության խորացման և նորարարական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ ԱՄԺԴ-ի առաջիկա գործունեության վերաբերյալ առաջարկները՝ Ռ. Ցյուանը համոզմունք է հայտնել, որ դրանց իրականացումը կնպաստի անդամ երկրների միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։

ՀՀ պատվիրակության անունից հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Միսակ Բալայանը, ով իր ելույթում գոհունակությամբ արձանագրել է, որ ԱՄԺԴ-ն արդեն ձևավորվել է որպես հստակ նպատակներ ունեցող միջազգային համագործակցության հարթակ և կայուն առաջընթաց է գրանցում իր գործունեության մեջ։

Մ․ Բալայանը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը դաշինքի և նրա քարտուղարության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար՝ միաժամանակ, վերահաստատելով դաշինքի աշխատանքներին ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը։

Անդրադառնալով միջազգային համագործակցության մեխանիզմների ամրապնդման և շահագրգիռ բոլոր կողմերի միջև փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներին՝ Մ․ Բալայանը նշել է, որ 2026թ․ մայիսին Հայաստանը դարձել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) անդամ։

Ելույթի ավարտին Մ․ Բալայանը հույս է հայտնել, որ ԱՄԺԴ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող առաջին ծրագիրն առաջիկայում կյանքի կկոչվի։

Խորհուրդը միաձայն ընդունել է ԱՄԺԴ-ի կանոնադրության փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են դաշինքի՝ որպես միջկառավարական կազմակերպության գործունեության իրավական հիմքերի կատարելագործմանը։ Խորհուրդը հաստատել է նաև Եգիպտոսին ԱՄԺԴ-ի գործընկեր երկրի, իսկ Ղազախստանին՝ դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու որոշումները։

Հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել նաև ԱՄԺԴ-ի պաշտոնական կայքի (www.acha-asia.org) գործարկման հանդիսավոր արարողությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: