• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Պեկինում կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանեկան 2-րդ միջազգային մրցույթը

11 նոյեմբերի, 2026

2026 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 11-ը Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերայի թատրոնում, տեղի է ունեցել «Արամ Խաչատրյանի անվան պատանեկան 2-րդ միջազգային մրցույթ»-ի եզրափակիչ փուլը։

Հոկտեմբերի 30-ին կայացած բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը։ Նա նշել է, որ աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի անունը կրող Արամ Խաչատրյանի անվան մրցույթը դասական երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր տարեկան միջոցառումներից է։ Դեսպանի խոսքով՝ Խաչատրյանի ստեղծագործությունները հաղթահարել են աշխարհագրական և քաղաքակրթական սահմանները և դարձել համամարդկային մշակութային արժեք։

Դեսպանը հավելել է, որ մրցույթը դարձել է դասական երաժշտության ոլորտում միջազգային փոխանակման կարևոր հարթակ և մշակութային կամուրջ Հայաստանի և Չինաստանի, երկու երկրների երիտասարդության միջև։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Չինաստանի ազգային օպերայի թատրոնի և Պեկինի Շըծինշան շրջանի կառավարության աջակցությամբ մրցույթն էլ ավելի է ընդլայնվել, իսկ մասնակիցների աննախադեպ մեծ թիվը վկայում է նրա աճող ճանաչման մասին, հատկապես՝ Չինաստանում։

Նոյեմբերի 11-ին կայացել է մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին ելույթով հանդես է եկել դեսպան Գևորգյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանից, Չինաստանից և աշխարհի տարբեր երկրներից երիտասարդներին համախմբելով՝ մրցույթը կատարել է իր հիմնական առաքելությունը՝ նպաստելով մշակութային երկխոսության ընդլայնմանը։ Եզրափակելով իր խոսքը՝ Վ․ Գևորգյանը ՀՀ դեսպանության անունից ջերմորեն շնորհավորել է բոլոր մասնակիցներին և նոր ձեռքբերումներ մաղթել դասական երաժշտության ասպարեզում։

Արարողության երկրորդ մասում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հաղթողների հետ հանդես է եկել համատեղ կատարումներով, որոնց ընթացքում հնչել են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններ։ Աշխարհի գրեթե բոլոր անկյուններից հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ուղիղ եթերով հետևելու մրցույթի եզրափակիչ փուլին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: