• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարի և ֆինանսների փոխնախարարի հետ

17 նոյեմբերի, 2016

 Ս.թ. նոյեմբերի 17-ին Մոնղոլիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը (նստավայրը՝ Պեկին) հանդիպում ունեցավ Մոնղոլիայի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարար Ջամիյանսարեն Բացուրիի հետ։ Նախարարը նշեց, որ Մոնղոլիայում բարձր են գնահատում Հայաստանյան ԲՈՒՀ-երի շրջանավարտների կրթական մակարդակը՝ նշելով, որ Խորհրդային շրջանում Հայաստանում կրթություն ստացած ուսանողներն այժմ Մոնղոլիայում առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտներոմ։ Նախարար Բացուրին ընդգծեց, որ Մոնղոլիայում շահագրգռված են այսօր ևս ուսանողներ ուղարկել ուսանելու ՀՀ ԲՈՒՀ-երում ՝ հատկապես Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դեսպան Մանասարյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում այժմ ուսանում են բազմաթիվ ուսանողներ արտերկրից, և հայկական կողմը պատրաստ է հնարավորություններ ստեղծել նաև Մոնղոլիայից ժամանող ուսանողների համար։ Քննարկվեց համագործակցության հնարավորությունը նաև գիտության և մշակույթի ոլորտներում։ 

Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Մոնղոլիայի ֆինանսների փոխնախարար Խուրելբաատարին Բուլգանտույայի հետ։ Կողմերը համաձայնեցին, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները առկա պոտենցիալի համեմատ գտնվում են ցածր մակարդակի վրա, ինչը պարտավորեցնում է ջանքեր գործադրել համագործակցության խորացման ուղղությամբ։

 

Որպես առաջին քայլ մոնղոլական կողմին ներկայացվեց Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որի ստորագրումը իրավական հիմք կստեղծի տնտեսական կապերի զարգացման համար։ Կողմերը պայմանավորվեցին համագործակցություն հաստատել նաև առևտրատնտեսական պալատների միջև։ Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ նշվեցին հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու նորագույն տեխնոլոգիաները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: