• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանը ներկայացվել է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսին

29 մայիսի, 2018

Մայիսին 28-ին Պեկինում  Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագիրը կրող շնորհանդեսը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով նշել է, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում թե՛ մշակութային և թե՛ տնտեսական համատեքստում՝ ընգդծելով, որ Չինաստանն այսօր Հայաստաանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է: Դեսպան Մանասարյանի խոսքով՝ Հայաստանը, որպես հնագույն Մետաքսի ճանապարհի անբաժանելի մաս, մեծ կարևորություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

Շնորհանդեսի ընթացքում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի արձանագրած տնտեսական ցուցանիշները, տնտեսական ներուժը, ինչպես նաև հայ-չինական առևտրաշրջանառության աճող տեմպերը: Հրանտ Աբաջյանն իր խոսքում նշել է. «Հայաստանը չինական բիզնեսի համար բարենպաստ երկիր է, քանի որ մենք որդեգրել ենք ներդրումների «Բաց դռների» քաղաքականություն: Հայաստանը նաև դարպաս է դեպի աշխարհի խոշոր շուկաներ. Հայաստանից արտահանվող արտադրանքն ունի արտոնյալ պայմաններով անարգել մուտք դեպի ԵԱՏՄ, ԵՄՙ, ԻԻՀ և GSP երկրների շուկաներ»: ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը մանրամասն անդրադարձել է արտահանման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներին: Հրանտ Աբաջյանը մասնավորապես ներկայացրել է ենթակառուցվածքների, վերականգնող էներգետիկայի, հանքարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության և մեծ ներուժ ունեցող այլ ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:

Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներին են ներկայացվել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և չինացի զբոսաշրջիկների համար գործող մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել են Հայաստանի մասին ճանաչողական տեսանյութեր: ՀՀ առևտրային ներկայացուցիչը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին Հայաստանի ներդրումային միջավայրի և առկա հնարավորությունների վերաբերյալ:

Ցուցահանդեսի

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: