• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆՈՒՄ

21 սեպտեմբերի, 2019

 

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Ընդունելությանը չինական կողմից ներկա էին ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար պրն Չին Գանը, ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչներ, ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Կենտրոնական զինվորական շրջանի միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր պրն. Վանգ Ձիանմին, ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության, ՉԺՀ կոմերցիայի նախարարության, տարբեր այլ նախարարությունների և պետական հաստատությունների,  լրատվամիջոցների և ընկերությունների ներկայացուցիչներ։

Ներկա էին նաև Պեկինում հավատարմագրված դիվանագիտակլան առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վ․Նորովը:

Հանդիսավոր խոսքով հանդես եկան ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Մանասարյանը և Չինաստանի արտաքին գործերի փոծնախարար Չին Գանը: Երկուստեք մասնավորապես շեշտվեց հայ-չինական հարաբերությունների հարաճուն զարգացման ընթացքը, ինչի վկայությունը դարձան այս տարի ՉԻնաստան ՀՀ վարչապետի այցը Պեկին և նրա հանդիպումները ՉԺՀ ղեկավարության հետ, ՉԺՀ արտաքին գործերի նախարարի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցերը Հայաստան, առաջիկայում ակնկալվող ՀՀ փոխվարչապետի և արտգործնախարարի այցերը ՉԺՀ, ինչպես նևա երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի վերացման մասին համաձայնագրի ստորագրումը: Չինական կողմը նաև բարձր գնահատեց Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեց իրականացնել համատեղ ծրագրեր՝ Գոտի և Ճանապարհ նախաձեռնության շրջանակներում:

Նույն օրը դեսպանատանը ընդունելություն տրվեց նաև Պեկինում բնակվող և աշխատող հայերի համար: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Պեկինի ԷԿՍՊՈ-2019-ի հայկական տաղավարում նախատեսվում է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում:   

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: