• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վահե Գևորգյանը մասնակցել է Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

22 մայիսի, 2025

Մայիսի 22-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը Հեյլունծիան նահանգի Իչուն քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՉԺՀ բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանման կարևորության մասին։

Իր ելույթում դեսպան Գևորգյանը, խոսելով կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի, աղտոտման, անտառահատման և այլ բնապահպանական խնդիրների լուծման հրամայականի մասին, կարևորել է էկոհամակարգերն ու բնական ռեսուրսները պահպանելու, վերականգնելու և կայուն օգտագործելու գործում միջազգային ջանքերի ապահովման անհրաժեշտությունը։

ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը 2026թ․ պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)՝ ընդգծելով, որ ներառական և արդյունավետ համաժողով կազմակերպելլու համար ՀՀ-ն պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ և նպաստել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի, դրա արձանագրությունների և Կունմին-Մոնրեալ գլոբալ շրջանակի իրականացմանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՉԺՀ-ում ԵՄ դեսպանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) պեկինյան գրասենյակի ներկայացուցիչը։

Չինական «CCTV 13» պետական հեռուստաընկերության անդրադարձը միջոցառմանը՝ https://surl.li/flwyii

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: