• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ պատվիրակության մասնակցությունը ՄԱԿ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նախարարական նստաշրջանին

03 հուլիսի, 2026

2026 թվականի հուլիսի 1-3-ը Հայաստանի պատվիրակությունը Բանգկոկում մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նախարարական նստաշրջանին։

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Կենսաբազմազանության կոնվենցիայի համաժողովի (COP17) ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահե Գևորգյանը (նստավայրը՝ Պեկին)։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Կոմիտեի նախարարական կլոր սեղանի շրջանակում ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի նախագահության շրջանակում իրականացվող աշխատանքներին՝ շեշտելով բնապահպանական օրակարգի առաջմղման և միջազգային համագործակցության խորացման կարևորությունը, ինչպես նաև այդ համատեքստում ընդգծել ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության համաժողովի (CBD COP17) նշանակությունը։

Կոմիտեի «Կայուն զարգացման առաջընթացի արագացում՝ սիներգետիկ քաղաքականությունների և լուծումների միջոցով» (Accelerating Progress towards Sustainable Development through Synergistic Policies and Solutions) խորագրով քննարկման ընթացքում ՀՀ նախագահության հատուկ բանագնաց Մհեր Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի՝ COP17-ի նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով նաև բնապահպանական կոնվենցիաների իրականացման ուղղությամբ ջանքերի համադրման և փոխլրացման կարևորությունը։

Միջոցառման շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի, Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ և Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարիի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովին վերաբերող կազմակերպչական և բովանդակային հարցեր, ինչպես նաև ուրվագծվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավոր ուղղությունները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: